«Նապոլին» թանկարժեք միավորներ կորցրեց` չհաղթելով «Ջենոային» 🎥
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում մրցել է «Ջենոայի» դեմ։
Գոլառատ պայքարում տանտերերը չեն կարողացել հաղթել. գրանցվել է 2:2 հաշիվը։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաշվի մեջ առաջ է եղել, սակայն «Ջենոան» 84-րդ րոպեին խուսափեց պարտությունից։
«Նապոլիից» աչքի են ընկել Ռոմելու Լուկակուն ու Ջակոմո Ռասպադորին։ «Ջենոայի» գոլը խփել է Յոհան Վասկեսը, իսկ մրցակցի դարպասապահ Ալեքս Մերետն էլ ինքնագոլ է գրանցել։
Նեապոլյան ակումբը միավորների քանակը հասցրել է 78-ի և այժմ ընդամենը 1 միավորով է առաջ մոտակա հետապնդող «Ինտերից»։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից