Նապոլին անկասելի է` ջախջախելով նաև Կրեմոնեզեին 🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրեմոնեզեի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Լուչիանո Սպալետիի թիմն ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։
Նեապոլիտանական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան, Վիկտոր Օսիմենն ու Էլիֆ Էլմասը։
Նշենք, որ Օսիմենն Ա սերիայի շրջանակում անցկացրած վերջին 6 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ։
Նիգերիացի հարձակվողը խփել է արդեն 17 գոլ և գլխավորում է լավագույմ ռմբարկուների ցուվակը։
«Նապոլին» այս հաղթանակից հետո վաստակեց 56 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։
Նշենք, որ «Նապոլին» Ա սերիայի շրջանակում տոնեց 6-րդ անընդմեջ հաղթանակը։
«Կրեմոնեզեն», որն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջակում դեռևս որևէ հաղթանակ չի տոնել, վաստակած 8 միավորով, եզրափակում է մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 2:0-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էլիֆ Էլմաս, Լուչիանո-Սպալետի, Խվիչա Կվարացխելիա, Կրեմոնեզե, Նապոլի, Վիկտոր Օսիմեն