Կլոպ․ «Սա լուրջ հարված էր, սակայն վերջը չէ»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վերլուծել է Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Չելսիի» դեմ հանդիպումը, որի շրջանակում «կարմիրները» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում նվազագույն՝ 0։1 հաշվով պարտվեցին «ազնվականներին»․
«Այս խաղում ամեն ինչ որոշեց Մեյսոն Մաունթի անհատական վարպետությունը։ Խաղը հավասար էր ու լարված․ երկու թիմերն էլ մեծ ուժեր վատնեցին։
Առաջին խաղակեսում նրանք դարձան գոլի հեղինակ, որը չեղարկվեց խաղից դուրս լինելու պատճառով։ Երկրորդ խաղակեսում նույնպես նրանք լավ հակագրոհ անցկացրին, սակայն մենք ավելի շատ պահեր ունեինք․ շատ լավ պահ ուներ հատկապես Սադիո Մանեն։ Մյուսներն էլ ունեին, որոնք նույնպես չկարողացան արդյունավետ իրացնել։
Մենք լավ չխաղացինք նաև պաշտպանությունում։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ պետք է այլ կերպ կառուցենք մեր պաշտպանությունը։ Մենք մի գոլ բաց թողեցինք մեր սխալի պատճառով, մյուս գոլն էլ խաղից դուրս վիճակից խփվեց․ այնպես որ կարելի էր նաև ասել, որ մենք լավ էինք պաշտպանվում։
Ունենալով այդքան մեծ տարածքային առավելություն՝ մենք պարտավոր էինք ավելի շատ պահեր ստեղծել․ ամեն ինչ լավ էր, բացի վերջին փոխանցումից։
Չի կարելի ասել, որ մենք խնդիրներ ունենք միայն տնային խաղերում, քանի որ խնդիրներն ընդհանուր են։ Մենք պետք է վճռական պահերին մեր որակներն ավելի լավ ցուցաբերենք»,- ասել է գերմանացի մասնագետը Sky Sports-ի եթերում, որն էլ մեջբերում է BBC-ն
Այս պարտությունից հետո մերսիսայդյան ակումբը 27 խաղերից հետո իր ակտիվում ունի 43 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Էնֆիլդ Ռոուդ, Լիվերպուլ, Մեյսոն Մաունթ, Յուրգեն-Կլոպ, Չելսի