«Յուրաքանչյուր մեծ խաղացող ձախողում է ունենում». Ռոդրիգոն` ԱԱ-2022-ի ընթացքում վրիպած 11-մետրանոցի մասին
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն վերհիշել է ԱԱ-2022-ի ընթացքում վրիպած 11-մետրանոցի մասին։
«Դա իմ կարիերայի ամենատխուր պահն էր։ Աշխարհի չեմպիոն դառնալը ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է։ Գիտակցում եմ, որ դեռ շատ աշխարհի առաջնությունների եմ մասնակցելու, սակայն այդ պահին դա մեր երազանքն էր։
Դա, անկասկած, կարիերայիս ամենացավալի պահն էր, սակայն ես միշտ առաջ եմ շարժվելու` անկախ այն հանգամանքից, թե ինչ դժվարություններ կլինեն։
Յուրաքանչյուր մեծ խաղացող ձախողում է ունենում, սակայն, ինչպես ասել է բասկետբոլիս Յանիս Ադետոկումբոն, ես դա չեմ ընդունում ինչպես անհաջողություն, այլ` որպես քայլ առաջ։ Յուրաքանչյուր ոք պետք է անցնի նման ճանապարհով։
Կյանքում ոչինչ պատահական չի լինում. ոչ ոք չունի կատարյալ պատմություն։ Իհարկե, այդ օրը ես մեծ ցավ և տխրություն էի զգում, սակայն ինձ մշտապես շրջապատել են լավ մարդիկ, ովքեր բարություն են փոխանցել։
Այսօր գլխումս միայն մեկ միտք է` «Ես կվերադառնամ և կհաղթեմ, գոնե, մեկ աշխարհի առաջնություն»»,- Ռոդրիգոյի խոսքերը մեջբերում է Globo Esporte-ն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի շրջանակում Բրազիլիայի հավաքականը պայքարը լքեց 1/4 եզրափակիչից` 11-մետրանոցներով պարվելով Խորվաթիային։
Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «պենտակամպիոնների» կազմից վրիպեց նաև Ռոդրիգոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Բրազիլիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես