Յուվենտուսը ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման մի քանի տարբերակ է դիտարկում
«Յուվենտուսն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել մի շարք խաղային դիրքեր։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, խոսքը ձախ պաշտպանի ու ենթահարձակվողի դիրքերի մասին է, ինչպես նաև թուրինյան ակումբը փոխարինող է փնտրում Պաուլո Դիբալայի համար, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Յուվենտուսից»։
Ըստ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրայի ունեցած տեղեկությունների` «բյանկոներիները» ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման համար դիտարկում են Ռենան Լոդիի («Ատլետիկո Մադրիդ»), Էմերսոն Պալմերիի («Լիոն»/«Չելսի») և Օոուեն Վեյնդալի («ԱԶ Ալկմար») թեկնածությունները։
Հավելենք, որ «Յուվենտուսի» կազմում ներկայումս ձախ պաշտպանի դիրքում հանդես են գալիս Ալեքս Սանդրոն ու Լուկա Պելեգրինին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Սանդրո, Էմերսոն, Լուկա Պելեգրինի, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա, Ռենան Լոդի, տրանսֆերներ, Օուեն Վիյնդալ