«Յուվենտուսը» թրիլերային ոչ-ոքի կորզեց «Լացիոյից» 🎥
Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» ստադիոնում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Լացիոյի» հետ։
Հռոմեական ակումբը` Պեդրոյի ու Գուստավ Իսակսենի գոլերից հետո, 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էր տանում։
Այդուհանդերձ, «բիանկոներին», որը հանդիպման ամբողջ ընթացքում հսկայական առավելություն ուներ, կարողացավ փրկել խաղը։
Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմից նախ` 59-րդ րոպեին աչքի ընկավ Վեսթ Մաքենին, ապա` ավելացրած 6-րդ րոպեին տանտերերից հերոսացավ Պիեր Կալուլուն։
Թուրինյան գրանդը 46 միավորով 4-րդն է, «Լացիոն»` 33 միավորով 8-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml