Յուվենտուս – Ինտեր հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ🎥
Իտալիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Յուվենտուսը» մրցում է «Ինտերի» դեմ։
Առաջին կեսից հետո «ներաձուրիները» հաղթում էին 1:0 հաշվով. 7-րդ րոպեին հեռահար հարվածով աչքի ընկավ Նիկոլո Բարելան։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում թուրինյան ակումբը ոչ միայն հավասարեցրեց, այլ առաջ անցավ հաշվի մեջ. 50-րդ ու 52-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ալեքս Սանդրոն ու Դուշան Վլահովիչը։
Այդուհանդերձ, 80-րդ րոպեին Հական Չալհանօղլուն դիպուկ իրացեց 11-մետրանոցն ու վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Հիմնական ժամանակն ավարտեց 2:2, իսկ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ալեքս Սանդրո, Դուշան Վլահովիչ, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Հական Չալհանօղլու, Յուվենտուս, Նիկոլո Բարելա