Յունայթեդը կրակոտ ֆուտբոլ է ցուցադրում․ Բրունոն ու Մաքտոմինայը փայլում են 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մնաչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։
Մանկունյական ակումբը, պարզապես, տպավորիչ հանդիպում անցկացրեց՝ հաղթելով 6։2 հաշվով։
«Կարմիր սատանաների» կազմում հիանալի հանդիպում անցկացրին Բրունո Ֆերնդանեշն ու Սքոթ Մաքտոմինայը։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հաշվին գրանցեցին երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։ Օլե-Գունար Սուլշերի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Վիկտոր Լինդելյոֆն ու Դանիել Ջեյմսը։ «Լիդսն» էլ պատասխանեց միայն Լիամ Կուպերի ու Ստյուարտ Դալասի խփած գոլերով, որոնք ոչնչով չօգնեցին։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 26 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Լիդսը» 17 միավորով 14-րդն է։
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Դանիել Ջեյմս, Լիդս, Մանչեսթեր-Յունայթեդ, Սկոթ Մաքտոմինայ, Վիկտոր Լինդելյոֆ, Օլե-Գունար-Սուլշեր