Յունայթեդը դասեր է քաղում նախկին սխալներից🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Էվերտոնին»։
Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեցին մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները, իսկ գոլի հեղինակ դարձավ Բերնարդը։
Նախքան ընդմիջման գնալը Օլե-Գունար Սուլշերի թիմը ոչ միայն հավասարեցրեց , այլև առաջ անցավ հաշվի մեջ։ Դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։
Երկրորդ խաղակեսում էլ մանկունյական ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը և հնարավորություն չտվեց տանտերերեին փրկել հանդիպումը, դեռ ավելին 90+5-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Էդինսոն Կավանաին հաշիվը դարձրեց 1։3՝ խփելով Պրեմիեր լիգայի իր առաջին գոլը։
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ մրցաշրջանում տարել է 3 հաղթանակ և բոլորն էլ արտագնա խաղերում։
Այս հաղթանակից հետո «կարմիր սատանաները» վաստակեցին 10 միավոր և անցկացրած 7 խաղից հետո զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը, իսկ «Էվերտոնը» 13 միավորով մնաց 5-րդ տեղում։ Կառլո Անչելոտիի սաները 8-րդ հանդիպմն էին անցկացնում ԱՊԼ-ի շրջանակում։
# ԱՊԼ, Բերնարդ, Բրունո Ֆերնանդեշ, Էդինսոն Կավանի, Էդինսոն-Կավանի, Էվերտոն, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր