Յայա Տուրեն նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել
«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն խոսել է այն մասին, թե որ ակումբը կցանկանար մարզել․
«Ես շուտով կավարտեմ մարզչական դասընթացը։ «Բարսելոնան» այն ակումբն է, որը կցանկանայի ես մարզել։
Չգիտեմ ՝ դա կլինի «Բարսա Բ»-ն, թե ակադեմիայի թիմերից որևէ մեկը, սակայն ես ցանկանում եմ աշխատել «Բարսելոնայում»։ Ես սիրով կաշխատեմ Լա Մասիայում։ Ես մինչ օրս տուն ունեմ Բարսելոնայում։
Ես գիտեմ, որ «Բարսելոնայում» ինձ շատ սիրում էին։ Այնտեղից հեռանալը շատ բարդ որոշում էր։ Ես Բարսելոնայում ամեն ինչ ունեի՝ ֆուտբոլ, կյանք և կլիմա, իսկ կողքիս խաղում էին լավագույնները՝ Խավին ու Անդրես Ինիեստան։ Ահա, թե ինչու եմ մշպապես ցանկանում վերադառնալ այնտեղ»,- նշել է իվուարցի նախկին կիսապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։
Հիշեցնենք, որ Յայա Տուրեն «Բարսելոնայում» հանդես է եկել 2007-2010 թթ․, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 118 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցում։
Յայա Տուրեն այս տարվա փետրվարին մարզչական գործունեություն սկսեց և ընդգրկված է Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայանցող «Օլիմպիկ Դոնեցկի» մարզչական շտաբում։
Հավելենք, որ իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Տուրեն 2004-2005 թթ․ խաղացել է Դոնեցկը ներկայացնող մեկ այլ ակումբի՝ «Մետալուրգի» կազմում, որն այժմ այլևս գոլություն չունի և լուծարվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնա Բ, Լա Մասիա, Մանչեսթեր-Սիթի, Յայա Տուրե, ՈՒՊԼ, Օլիմպիկ-Դոնեցկ