Յամալը նոր պայմանագիր կկնքի. բոլոր մանրամասները 🎥
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն ու ակումբը նոր պայմանագիր կստորագրեն մայիսի 27-ին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
17-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը մայիսի 26-ին եղել է Բարսելոնայում և վերջնական համաձայնության հասել կատալոնական ակումբի հետ։ Կողմերի համաձայնագիրը կլինի 6 տարով և կգործի 2031թ. հունիսի 30-ը ներառյալ։
Ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո։
Ինսյադեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի տարեկան 9 միլիոն եվրո։ Նրա աշխատավարձը յուրաքանչյուր տարի կավելանա և հետագայում կհասնի մինչև 18 միլիոն եվրոյի։
Բացի այդ, Յամալը հաջորդ մրցաշրջանից «Բարսելոնայում» հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։
Ավարտված մրցաշրջանուն պատանի ֆուտբոլիստը 55 խաղում 18 գոլ է խփել, կատարել 25 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Ժորժե Մենդեշ, Լամին Յամալ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո