Յամալը գերազանցեց Մբապեի տպավորիչ ռեկորդը 🎥/📸
Յամալը գերազանցեց Մբապեի տպավորիչ ռեկորդը 🎥/📸
18/03/2026 - 23:25

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում գրավեց «Նյուքասլի» դարպասն ու գերազանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի տպավորիչ ռեկորդը, հայտնում է Opta-ն։

Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 18 տարեկան և 248 օրականում դարձավ մրցաշարում 10 գոլ խփած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Մբապեն 2017թ. այդ ցուցանիշին հասել էր 18 տարեկան և 350 օրականում։

Յամալը «Նյուքասլի» դեմ հանդիպման 45+7-րդ րոպեին աչքի ընկավ 11-մետրանոցից, հաշիվը դարձրեց 3:2` առաջ մղելով իր թիմին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026