Յամալը գերազանցել է Պելեի` ևս մեկ անվանական ռեկորդ
Եվրո-2024-ի երզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիային` դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն։
Իսպանացիների կազմից հանդիպմանը մասնակցել է նաև «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը, որը 47-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Նիկո Վիլիամսին։
Opta-ն գրում է, որ Յամալը 17 տարեկան և 1 օրականում դարձել է խոշոր մրցաշարերի եզրափակիչներին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա գերազանցել է «ֆուտբոլի արքա» Պելեի ռեկորդը։ Պելեն ԱԱ-1958-ի եզրափակիչին Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 17 տարեկան և 249 օրական հասակում։
Յամալը Եվրոպայի ավարտված առաջնությունում 7 խաղում խփել է 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Պատանի ֆուտբոլիստը մրցաշարի լավագույն ասիստենտն է։
Հիշեցնենք` Յամալը Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում 16 տարեկան և 362 օրականում գրավել էր Ֆրանսիայի դարպասն ու դարձել խոշոր մրցաշարերում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա գերազանցել էր Պելեի ռեկորդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-1958, Աշխարհի առաջնություն, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ, Պելե