Մուսիալայի ֆանտաստիկ բենեֆիսը. Գերմանիան ջախջախել է Հունգարիային 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ-Արենա» մարզադաշտում մրցել է Հունգարիայի թիմի դեմ։
Հանդիպման ամբողջ ընթացքում «բունդեսմանշաֆթն» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։
Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից փայլել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, որը դարձել է մեկ գոլի ու երեք ասիստի հեղինակ։
Գերմանացիներից մեկական գոլ էլ խփել են Նիկլաս Ֆյուլկրուգը, Ֆլորիան Վիրցը, Ալեքսանդր Պավլովիչն ու Կայ Հավերցը։
Նշենք, որ երրորդ խմբի մյուս խաղում Նիդերլանդները տանը 5:2 հաշվով հաղթել է Բոսնիա և Հերցեգովինային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Պավլովիչ, Գերմանիայի հավաքական, Կայ Հավերց, Հունգարիայի հավաքական, Յուլիան Նագելսման, Նիկոլաս Ֆուլկրուգ, Ջամալ Մուսիալա, Ֆլորիան Վիրց