Մութ խաղեր կամ ինչո՞ւ Բարսելոնան չի կարողանում գրանցել Մեսսիի պայմանագիրը

Մութ խաղեր կամ ինչո՞ւ Բարսելոնան չի կարողանում գրանցել Մեսսիի պայմանագիրը

06/08/2021 - 14:08

Օգոստոսի 4-ին ֆուտբոլային աշխարհում ռումբ պայթեց. «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ Լեո Մեսսին և ակումբը չեն կարող պայմանագիր կնքել ու գրանցել այն։ Կողմերը եկել են համաձայնության, բայց Լա Լիգայի նոր ֆինանասական կանոնադրությոնը թույլ չի տալիս գրանցել գործարքը։

Այժմ կփորձենք հասկանալ` ի՞նչ, որտե՞ղ ե՞րբ և ինչո՞ւ «Բարսելոնան» ու Լեո Մեսսին հասան այս օրին։

Ինչո՞ւ Լեո Մեսսին մինչ այժմ չի երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ

2020/21 մրցաշրջանի ընթացքում Լեո Մեսսին պարզ հասկացրեց բոլորին, որ սպասում է մրցաշրջանի ավարտին, որպեսզի որոշում կայացնի պայմանագրի երկարաձգման հարցում։ Սույն թվականի մարտ ամսին, երբ Ժոան Լապորտան ընտրվեց «Բարսելոնայի» նախագահ, հայտարարեց, որ ամեն ինչ կանի, որ արգենտինացին մնա ակումբում, բայց կատալոնական ակումբի ֆինանսական խնդիրները շատ հարցեր էին առաջացնում, քանի որ «կապտանռնագույնները» 1,3 միլիարդ եվրոյի պարտավորություններ ունեն։
Նոր պայմանագրի մասին լուրերը տարածվեցին, երբ Մեսսին մեկնել էր Կոպա Ամերիկային մասնակցելու, և այդ ընթացքում կողմերը եկել էին սկզբունքային համաձայնության։

Ըստ համաձայնության` Մեսսին համաձայնել էր աշխատավարձի 50%-ի կրճատմանը, կողմերը կնքելու էին 5 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը պետք է կազմեր 20 միլիոն եվրո, բայց, քանի որ ֆինանասական խնդիրները սպասվածից ավելի լուրջ էին, ձեռք էր բերվել նաև այլ պայմանավորվածություն. Մեսսին իր հինգ տարիների աշխատավարձի մեծ մասը պետք է ստանար պայմանագրի վերջնամասում, երբ թիմի ֆինանսական վիճակը քիչ, թե շատ կկարգավորված կլիներ։

Այսինքն` այսքանով ակումբն ու ֆուտբոլիստը ամեն ինչ համաձայնեցրել էին, բայց կողմերը հաշվի չէին առել Լա Լիգայի ֆինանսական նոր ընդունած կանոնակարգը, որն իրենից բավական խիստ տնտեսական սահմանափակումներ է ենթադրում։

Այդ նոր կանոնակարգի համաձայն` «Բարսելոնան» Մեսսիի հետ վերը նշված պայմանագիրը կնքելու համար դեռ պետք է 200 միլիոն եվրոյի չափով նվազեցներ իր ծախսերը, բայց ակումբն այդ հարցում, մեղմ ասած, այդքան էլ առաջընթած չէր գրանցել։

Պայմանագիր կնքելով Մեմֆիս Դեպայի ու Սերխիո Ագուրեյի հետ` նրանք էլ ավելի բարդացրին իրավիճակը։ Թվում էր՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը կամ լուրջ չէր ընդունում Լա Լիգայի ու մասնավորապես նրա ղեկավար Խավիեր Տեբասի նոր ֆինանսական կանոնակարգը կամ էլ վստահ էր, որ լիգան Մեսսիի համար ինչ-որ զիջումներ կամ բացառություններ կանի։

Եվ այսպես, Մեսսին վերադառնում է Կոպա Ամերիկայից և մեկնում Իբիցա` ընտանիքի հետ հանգստանալու։ Պայմանագիրը «սեղանի վրա դրված է եղել», և կարծիք կար, որ Լեոն այն կստորագրի նախքան հանգստի մեկնելը, բայց Խավիեր Տեբասը այդ ժամանակ պարզ հասկացրեց, որ լիգան բացառություններ անել չի կարող նույնիսկ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրի համար։

«Բարսելոնան» պետք է կանխատեսեր այս ամենը. բանականության խա՞ղ, թե՞ ամեն ինչ շատ ավելի լուրջ է

Միանշանական, արդեն ողջ աշխարհը ծանոթ է «բլաուգրանասի» պաշտոնական հայտարարությանը։ Դրա մեջ ասվում է, որ «Բրսելոնան» և Լեո Մեսսին եկել են պայմանագրի կնքման համաձայնության, բայց այն չեն կարող իրավաբանորեն ձևակերպել Լա Լիգայի ֆինանսական սահմանափակումների պատճառով։
Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Մեսսին նաև խոշոր մեդիա-անձ է և առանց նրա կնվազեն ոչ միայն կատալոնական ակումբի, այլև ողջ Լա լիգայի ֆինանսական եկամուտները։

Եթե նախկինում Խավիեր Տեբասը կարողանում էր «Ռոնալդուն ընդդեմ «Մեսսիի» վերնագրերով հեռարձակումները միլիոններով վաճառել ԱՄՆ և Չինաստան, ապա CR7-ի հեռանալուց հետո այդ պահանջարկը նվազեց, իսկ եթե հիմա Մեսսին էլ լքի իսպանական լիգան, ապա եկամուտները կրկնակի կարող են ընկնել։ Այս ամենը, իհարկե, շատ լավ հասկանում են նաև «Բարսելոնայում», և այս պաշտոնական հայտարարությունը ուղերձ է Լա Լիգայի ղեկավարությանը։ «Բարսան» ուղղակի ուզում է ասել Տեբասին, որ դու մի քիչ երկարացրու այդ ֆիանանսական սահմանափակումների կանոնակարգի ուժի մեջ մտնելը, մինչև մենք Մեսսիի հետ մեկ տարի անց նոր պայմանագիր կնքենք։

Այսինքն` ակումբն այս հայտարարությամբ լիգայից ժամանակ է ուզում, բնականաբար, վստահ լինելով, որ Լա Լիգան էլ չի ուզում, որ արգենտինացին լքի Պիրենայան թերակզղին։

Լա Լիգան ու «Ռեալը» նույնպես խորը տարաձայնություններ ունեն։ Հնարավո՞ր է Մեսիի` չկայացած գործարքն այս ամենի հետևանք լինել

Լա Լիգան վերջերս 2,7 միլիարդի գործարք էր կնքել СVC ներդրուամյին ֆոնդի հետ, որի 90% պետք է բաժանվել Լա լիգայի և Սեգունադայի 42 ակումբների միջև։ Այս գործարքից «Բարսելոնայի» բաժինը մոտ 280 միլիոն եվրո է կազմել։ Ենթադրվում էր, որ այդ գումարը կօգնի ակումբին լուծել Մեսսիի պայմանագր հարցը, բայց Լա Լիգան այստեղ էլ իր պայմանները թելադրեց․ այդ գումարի միայն 15%-ն ակումբներն իրավունք ունեն ծախսել աշխատավարձերի կամ տրանսֆերների համար։


Սա, իհարկե, լուրջ խնդիր է «Բարսելոնայի» համար։ «Կապտանռնագույնները», ինչպես նաև «Ռեալ Մադրիդը» հանդես եկան հայտարարությամբ, որ չեն ողջունում այդ պայմանգիրը և, այստեղ ուշադրություն, ակումբները պատշաճ ձևով տեղեկացված չեն եղել պայմանգրի մանրամասներից։ Այսինքն` «Բարսան» և «Ռեալը» պահանջում են ավելի մեծ եկամուտներ գործարքից։

«Բարսելոնան», մասնավորապես նախագահ Ժոան Լապորտան, իրոք, շա՞տ է ուզում կնքել նոր պայմանգիր Մեսսի հետ, թե՞ այս ամենը ներկայացում է

Այս ամենը «Բարսայի» ղեկաբարության կողմից, մի տեսակ, ներկայացման է նմանվում։ Լա Լիգան իր ֆինանսկան կանոնակարգի մասին վաղուց էր հայտարարել։

Խավիեր Տեբասը տարբեր ձևաչաձերով մի քանի անգամ հասկացնել է տվել, որ այս հարցում բացառություններ չեն լինելու և կոչ է արել իսպանական ակումբներին շատ լուրջ վերաբերվել այդ սահմանափակումներին, ու չնայած դրան, «Բարսելոնան» ոչ միայն չէր գնում այդ խնդրի լուծման ճանախարհով, այլև ձեռք էր բերում նոր ֆուտբոլիստների։ Վառ, օրինակ է Անտուն Գրիզմանի պատմությունը․ ֆրանսիացին այժմ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է ակումբում, և իբր «Բարսան» ուզում էր վաճառել նրան, բայց չստացվեց, իսկ վերջերս կատալոնացիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ու Լապորտան հայտարարեցին, որ նա մեծ դեր կարող է ունենալ 2021/22 մրցաշրջանում։


«Բարսելանան» Մեսսիի հեռանալու մասին իր հայտարարությամբ տպավարություն է ստեղծում, թե տեսեք, մենք ամեն ինչ արեցինք, Լեոյին համոզեցինք, բայց այդ վատ Լա Լիգան ամեն ինչ փչացնում է։ Այսինքն` այս ամենը պղտորողը փորձում է ջրից չոր դուրս գալ։


Այս ամենից հստակ երևում է «Բարսելանայի» ղեկավորության կեղտոտ խաղը Մեսսիի հետ/նկատմամբ։
Արգենտինացի լեգենդը շատ ավելի փառավոր հրաժեշտի խաղի է արժանի, քան Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի «Սելտայի» դեմ պարտված հանդիպումը։
Մենք, իհարկե, կրկին կանդրադառնանք այս թեմային, և ուզում ենք հավատալ, որ այս ամենը գրասենյակային խաղեր չեն լեգենդի դեմ։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023