Մորատա . «Չեմ կարծում, որ Իսպանիան Գերմանիայից կամ Ֆրանսիայից թույլ է»

Մորատա . «Չեմ կարծում, որ Իսպանիան Գերմանիայից կամ Ֆրանսիայից թույլ է»

26/06/2021 - 00:29

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը հունիսի 28-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցելու է Խորվաթիայի ընտրանու դեմ։

«Ֆուրիա ռոխայի» հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է այդ հանդիպման վերաբերյալ իր սպասելիքներով.

«Ես 15 տարեկանից երազել եմ խաղալ նման մակարդակի մրցաշարում։ Խորվաթիայի հավաքականը շատ վարպետներ ունի. նրա կազմում խաղում են Մարսելո Բրոզովիչը, Մատեո Կովաչիչն ու Լուկա Մոդրիչը։ Հզոր պայքար կծավալվի, և մեզնից յուրաքանչյուրն իր բոլոր ուժերը կթողնի դաշտում։

Չեմ կարծում, որ Իսպանիայի հավաքականը թույլ է Գերմանայից կամ Ֆրանսիայից։ Մենք դեռ շատ բան ունենք շտկելու, սակայն անիմաստ է մտածել, թե որևէ մեկից լավն ենք կամ վատը։

Մեր հաղթաթուղթը թիմային խաղն է»,- եզրափակել է 28-ամյա հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է Cope-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023