Մյուլլեր. «Բարսելոնան կարծես իմ հաճախորդը լինի»
Չեմպիոնների լիգայի խմբայի փուլի 6-րդ տուրում «Բավարիան» 3:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Հանդիպման 34-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմից աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը, ով «Բարսելոնայի» դեմ խաղերում խփեց իր 8-րդ գոլը։
Եվրոպական ակումբների դեմ խաղերում Մյուլլերն ամենաշատը գրավել է հենց կատալոնական ակումբի դարպասը։
Հանդիպումից հետո 32-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.
««Բարսան» կարծես իմ հաճախորդը լինի։ Մենք լավ խաղացինք` չնայած ամեն ինչ չէր, որ կատարյալ էր։
Երբ խաղում ես «Բարսայի» դեմ, այն միշտ պրեսինգ է անում և մեծ ճնշում գործադրում, ինչի արդյունքում մրցակցի վինգերներն ազատ տարածություններ են ստանում։
Երբեմն մենք փոխանցումները ոչ ճիշտ ժամանակին էինք կատարում։ Մենք կարող էինք ավելի լավ խաղալ երկրորդ խաղակեսում, սակայն, ընդհանուր առմամբ, հաճելի էր մեզ համար այս ամենը»,- Մյուլլերի խոսքերը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Թոմաս Մյուլլեր, Չեմպիոնների-լիգա