ՄՅՈՒ-ն վստահ խաղով հաղթեց «Ասթոն Վիլային»` ամրապնդվելով 3-րդ տեղում 🎥
ՄՅՈՒ-ն վստահ խաղով հաղթեց «Ասթոն Վիլային»` ամրապնդվելով 3-րդ տեղում 🎥
15/03/2026 - 19:57

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 3:1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։

«Կարմիր սատանաներից» մեկական գոլ խփեցին Կազեմիրոն, Մատեուս Կունյան ու Բենյամին Շեշկոն։ Հյուրերից աչքի ընկավ Ռոս Բարկլին։

Մանկունիական գրանդից երկու գոլային փոխանցում կատարեց թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը։

Պորտուգալացի կիսապաշտպանը 16 գոլային փոխանցումով շատ վստահ գլխավորում է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ասիստենտների ցուցակը։ Մոտակա հետապնդող Ռայան Շերկին («Մանչեսթեր Սիթի») կատարել է 8 արդյունավետ փոխանցում։

Մայքլ Կարիկի գլխավորած թիմը 54 միավորով ամրապնդվեց 3-րդ տեղում։ «Վիլան» 51 միավորով 4-րդն է։

Գոլերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026