Ման. Սիթին կրկնել է Չելսիի 66 տարվա վաղեմության վատագույն ցուցանիշը
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 0:4 հաշվով պարտվել է «Տոտենհեմին»։
«Քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերում կրել են 5-րդ անընդմեջ պարտությունը և կրկնել «Չելսիի» 66 տարվա վաղեմության վատագույն ցուցանիշը։
Opta Joe-ն գրում է, որ Անգլիայի գործող չեմպիոններից նախորդ անգամ լոնդոնյան ակումբն է բոլոր մրցաշարերում կրել 5 անընդմեջ պարտություն։ Դա եղել է 1958 թ. մարտին։
Հիշեցնենք, որ «Սիթին» անցնող խաղերում Անգլիայի Լիգայի գավաթում պարտվել է նաև նույն «Տոտենհեմին» (1:2), Պրեմիեր լիգայում «Բորնմութին» (1:2) ու «Բրայթոնին» (1:2), իսկ Չեմպիոնների լիգայում` Լիսաբոնի «Սպորտինգին» (1:4)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ