«Մխիթարյանն Ինտերի թալիսմանն է». Sky Sports-ի անդրադարձը հայ ֆուտբոլիստին
Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ինտերը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կմրցի «Լացիոյի» դեմ։
Այդ հանդիպմանն ընդառաջ` հեղինակավոր Sky Sports պարբերականն անդրադարձել է «ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին.
«Հայ կիսապաշտպանն այժմ էլ ավելի անփոխարինելի է «Ինտերի» համար։ Չնայած Մխիթարյանն արդեն 34 տարեկան է և չունի բարձրահասակ զինվորին հատուկ կազմվածք, Սիմոնե Ինձագին նրան ամենաշատն է դաշտ դուրս բերում։
Բացի այդ, «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Արթուրի հետ մասին նա Ա Սերիայում մինչ այժմ ամենաշատ գնդակի խլում կատարած ֆուտբոլիստն է։
Պատահական չէ, որ Ինձագին գավաթների փլեյ-օֆֆ փուլերում պարտվել է ընդամենը երկու խաղում՝ «Մանչեսթեր Սիթիի» (0:1) և «Բոլոնիայի» դեմ (1:2)։ Այդ խաղերում Մխիթարյանը չի եղել իր թիմի մեկնարկային կազմում։
Միկի, Միկելե կամ Պիպո Ֆրանկոյի նմանակ (Խմբ.` խոսքը իտալացի 83-ամյա դերասան Ֆիլիպո Ֆրանկոյի մասին է)… Ինչպես կցանկանաք անվանեք նրան, սակայն Մխիթարյանը դառնում էլ ավելի անփոխարինելի։ Ա սերիայի 20 խաղից 19-ում, Չեմպիոնների լիգամի 6 խաղից 5-ում նա եղել է մեկնարկային կազմում, 2 գոլ և 6 գոլային փոխանցում, դաշտում անցկացրած 1973 րոպե։
Ահա թե ինչու «Ինտերը» նրա հետ երկու տարով երկարաձգեց պայմանագիրը»,- գրել է պարբերականը։
Հավելենք, որ «Ինտեր» – «Լացիո» հանդիպումը կկայանա հունվարի 19-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# sky sports, Ա-սերիա, Ինտեր, Իտալիայի Սուպեր գավաթ, Լացիո, Հենրիխ-Մխիթարյան, Սիմոնե Ինձզագի