Մխիթարյանի գլխով ասիստն ու Բոնիի հիասքանչ գոլը «Վենեցիայի» դեմ խաղում 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 5:1 հաշվով ջախջախեց «Վենեցիային»։
Հանդիպման 75-րդ րոպեին «ներաձուրիից» գլխով ասիստ կատարեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` օգնելով Անժ-Յոան Բոնիին խփել հիասքանչ գոլ։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա կիսապաշտպանն առաջին արդյունավետ գործողությունը կատարեց։ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առոջին հանդիպումն էր անցկացնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml