Մխիթարյանը, հնարավոր է, կարիերան շարունակի Լացիոյի կազմում
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, հայազգի ֆուտբոլիստը կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ։
Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Լացիոյի» մասին է, որի սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն նախորդ տարի Պեդրոյի հետ պայմանագիր կնքելուց հետո այժմ էլ մտադիր է թիմ հրավիրել Հենրիխ Մխիթարյանին։
Հաղորդվում է, որ «արծիվներն» այդ հարցում արդեն բանակցություններ են սկսել 33-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Հավելենք` ավելի վաղ «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել էր, որ ցանկանում է` Մխիթարյանը մնա «Ռոմայում»։
Կան նաև տեղեկություններ, որ «Ռոմայի» ղեկավարությունը պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ է սկսել Մխիթարյանի հետ։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «ջալոռոսիների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թկավականի հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լացիո, Կլաուդիո Լոտիտո, Հենրիխ-Մխիթարյան, Պեդրո, Ռոմա, տրանսֆերներ