Մխիթարյան. «Ես ու Մոուրինիոն ամեն ինչ հարթել ենք»
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու է որոշել մնալ հռոմեական ակումբում.
«Ես մնացի «Ռոմայում», քանի որ հավատում եմ ակումբի ծրագրին, ինչին ես հավատում էի հենց սկզբից էլ։ Ինձ դուր է գալիս թե՛ ակումբը և թե՛ քաղաքը։ Ես հավատում եմ, որ տիտղոս կնվաճենք։
Ես մի շարք առաջարկներ ունեի ինչպես իտալական, այնպես էլ այլ եվրոպական ակումբներից, սակայն որոշեցի մնալ «Ռոմայում»։
Ժոզե Մոուրինիոն շատ ամբիցիոզ է և մշտապես ցանկանում է հաղթել։ Նրա համար տարբերություն չկա` դու լավն ես, թե վատը։ Միակ բանը, որը Մոուրինիոյին հետաքրքրում է, երեք միավորն է։ Բոլորն էլ գիտեն, որ Մոուրինիոն գրեթե բոլոր տիտղոսները նվաճել է։ Հուսով եմ` մենք Մոուրինիոյի հետ տիտղոս կնվաճենք, քանի որ նա անում է ամեն ինչ դրա համար։
Չեմ ցանկանում անցյալի մասին խոսել։ Մենք արդեն ամեն ինչ քննարկել ենք և իմ ու Մոուրինիոյի միջև նոր էջ է բացվել։ Ես ու Մոուրինիոն ամեն ինչ հարթել ենք` պարզաբանելով ամեն ինչ»,- նշել է 32-ամյա ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Roma Press-ը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» նույնպես հանդես է եկել Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ, սակայն նրա հետ կոնֆլիկտի պատճառով 2018 թ. հունվարին 34 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արսենալ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Ժոզե Մոուրինիո, Հենրիխ-Մխիթարյան, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռոմա, տրանսֆերներ