Միտդյուլանը խայտառակեց Լացիոյին` ջախջախելով «արծիվներին» 🎥
Եվրոպա լիգայի 2-րդ տուրում «Լացիոն» F խմբի շրջանակում` Հերնինգի «ՄՍՀ Արենա» մարզադաշտում, մրցեց դանիական «Միտդյուլանի» դեմ։
«Արծիվները» պարզապես ձախողեցին հանդիպումը` 1:5 հաշվով կրելով խայտառակ պարտություն։
«Գայլերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Պաուլինիոն, Սորի Կաբան, Էվանդերը, Գուստավ Իսակսենն ու Էրիկ Սվյատչենկոն, իսկ հռոմեական ակումբի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։
Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Ֆեյենորդ» 6:0 «Շտուրմ»
F խմումը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Ֆեյենորդ» – 3 միավոր
- «Միտյուլան» – 3 միավոր
- «Լացիո» – 3 միավոր
- «Շտուրմ» – 3 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Լացիո, Միդյուլլան, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ