Միկել Արտետան հրաժեշտ է տվել Մանչեսթեր Սիթիի խաղացողներին ու անձնակազմին
Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներին և մարզչական շտաբին։ Այս մասին հայտնում է The Atletic-ը։
Ըստ աղբյուրի՝ իսպանացի մասնագետը ելույթ է ունեցել խաղացողների և մարզչական շտաբի առջև։ Խոսակցությունը բավականին էմոցիոնալ է ստացվել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արտետան մոտ ժամանակներս պետք է գլխավորի Լոնդոնի «Արսենալը»։ Միկել Արտետան «զինագործներին» է նվիրել իր կարիերայի վերջին 5 տարիները՝ 2011-2016 թթ․։
Իսպանացին «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբը համալրել է 2016 թվականի ամռանը։ Այդ ժամանակվանից ի վեր «քաղաքայինները» երկուական անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն, Լիգայի գավաթակիր և Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև մեկ անգամ հաղթել են Անգլիայի գավաթը։
# Արսենալ, Մանչեսթեր-Սիթի, Միկել Արտետա