Արտետա․ «Ես դեռ մղձավանջներ կտեսնեմ․ Արսենալը չպետք է երկու դեմք ունենա»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է տպավորություններով Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղի շուրջ (3:3)։ Հատկանշական է, որ հանդիպման 32-րդ րոպեի դրությամբ «մրճահարները» հաղթում էին 3 գնդակի առավելությամբ, սակայն «զինագործներին», ի վերջո, հաջողվեց խուսափել պարտությունից։
«Դժվար է դա բացատրել։ «Վեսթ Հեմը» կարող է խնդիրներ ստեղծել ցանկացած թիմի համար։ Նրանց առաջին գնդակը․․․․ դա այն է, ինչ նրանք ամենալավն են կարողանում անել, սակայն 2-րդ, 3-րդ գնդակները և այն, ինչ նրանք արեցին խաղավերջում, անընդունելի է մեզ համար։
Մենք կարող ենք նման մակարդակի խաղ ցուցադրել, կարող ենք և ավելի բարձրակարգ ֆուտբոլ խաղալ, գուցե ընթացիկ մրցաշրջանում սա մեր ամենալավ խաղն էր։ Մենք կարող էինք 6-7 գնդակ խփել և հաղթել, սակայն «Արսենալը» չպետք է երկու դեմք ունենա։ Մենք հավատարիմ մնացինք մեր խաղային պլանին և սկսեցինք ավելի լավ խաղալ։ Ես վստահ էի, որ տղաները կփրկեն հանդիպումը։
Այս խաղից հետո ես դեռ մղձավանջներ կտեսնեմ։ Իրականում շատ դժվար է դադարեցնել անել մի բան, որը մենք անում էինք ի վնաս մեզ»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ այս պահին «Արսենալը» ներքին առաջնության շրջանակում անց է կացրել 29 հանդիպում և վաստակել 49 միավոր։ Այդ ցուցանիշով թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Միկել Արտետա, Վեսթ Հեմ