Միլանն ու Տորինոն հարգել են Քոբի Բրայանթի հիաշատակը?
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ «Միլան» – «Տորինո» հանդիպումից առաջ տեղի է ունեցել լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի հիշատակին նվիրված արարողություն։
Հանդիպումից առաջ անջատվել է «Սան Սիրո» մրազադաշտի լուսավորությունն ու խաղատախտակի վրա հայտնվել է Բրայանթին նվիրված ֆոտոշարք։
Նախատեսված 1 րոպե լռությունը չի կայացել, սակայն խաղացողները սև թևկապներով են հանդիպումն անցկացրել, որտեղ «Միլանը» 4։2 հաշվով լրացուցիչ ժամանակում հաղթեց թուրինյան ակումբին։
Հիշեցնենք, որ 41-ամյա նախկին բակսետբոլիստը հունվարի 26-ին ավիավթարի է ենթարկվել Կալաբասաս քաղաքում։
# Իտալիայի-Գավաթ, Միլան, Տորինո, Քոբի Բրայանթ