«Միլանի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Լայպցիգ»
«Միլանի» վինգեր Նոա Օկաֆորը կարիերան կշարունակի «Լայպցիգում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանական ակումբը մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալելու է շվեյցարացի ֆուտբոլիստին, ինչի հետո ունենալու է տրանսֆերը 25-28 միլիոն եվրոյով գնելու ոչ պարտադիր իրավունք։ «Ցլերը» վճարելու են նաև 24-ամյա եզրային հարձակվողի ամբողջ աշխատավարձը։
«Լայպցիգը», եթե գնի Օկաֆորի տրանսֆերային իրավունքը, նրա հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Նոա Օկաֆորը «Միլան» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 52 խաղում խփել 7 գոլ, կատարել 5 ասիստ։
Նշենք, որ «Ռեդ Բուլին» պատկանող թիմերում հանդես գալու փորձ Օկաֆորն արդեն ունի։ Նա 2020-23 թթ. եղել է ավստրիական «Զալցբուրգի» ֆուտբոլիստ` 110 խաղում դառնալով 34 գոլի ու 23 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լայպցիգ, Միլան, Նոա Օկաֆոր, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո