Միլանի սպորտանյին տնօրենը մեկնաբանել է Սպերցյանի հավանական տրանսֆերի մասին լուրը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Միլանը» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
Այդուհանդերձ, «ռոսոներիենրի» սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հերքել է այդ տեղեկությունը.
«Ո՛չ, դա ճիշտ չէ։ Մենք հետաքրքրված չենք Սպերցյանի ծառայություններով»,- 54-ամյա ֆունկցիոների խոսքերը մեջբերում է Sport24-ը։
Հավելենք, որ, ըստ տարածված տեղեկությունների «Միլանը» Սպերցյանի դիմաց պատրաստ է վճարել 8 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Միլան, տրանսֆերներ, Ֆրեդերիկ Մասարա