Միլանի հերթական առաջատարն է մերժել ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկը
«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, հնարավոր է, հեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, 24-ամյա ֆուտբոլիստը մերժել է «ռոսոներիների»` պայմանագրի երկարաձգման առաջարկը։
Աղբյուրի փոխանցմամբ` միալանյան ակումբն իվուարցի կիսապաշտպանին պատրաստ է տարեկան վճարել 6.5 մլն եվրո աշխատավարձ, սակայն Կեսիեն ցանկանում է ցանկանում է վաստակել 8 միլիոն։ Եվս 2 մլն եվրո նա ցանկանում է ստանալ հավելավճարների տեսքով։
Նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է կատարել Կեսիեի պահանջը և մտադիր է հարմար պահի նրան պայմանագիր առաջարկել։
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»։
Հատկանշական է, որ Ֆրանկ Կեսիեի ու «Միլանի» միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, և հաջորդ ամռանը նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ պայմանագրի երկարաձգման հարցում այդպես էլ համաձայնության չգալով վերջերս «Միլանի» շարքերը լքել են նաև Ջանլուիջի Դոնարուման և Հական Չալհանօղլուն` տեղափոխվելով համապատասխանաբար «Պարի Սեն-Ժերմեն» և «Ինտեր»։
Հավելենք, որ Ֆրանկ Կեսիեն «Միլանում» հանդես է գալիս 2017 թ. հուլիսից և ակումբի կազմում անցկացրել է 184 հանդիպում` դառնալով 30 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Հական Չալհանօղլու, Միլան, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆրանկ Կեսիե