Միլանը Տորինոյի հարձակվողին դիտարկում է որպես Իբրահիմովիչի փոխարինող
Ինչպես տեղեկացնում է Tuttosport պարբերականը, «Տորինոյի» կենտրոնական հարձակվող Անդրեա Բելոտին հավանաբար կլքի թուրինյան ակումբը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի հարցում, իսկ պայմանագիրը «ցլերի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։
Հայտնի է, որ իտալացին ցանկանում է տիտղոսներ նվաճել։ Իրավիճակից ցանկանում է առավելագույնս օգտվել «Միլանը», որը Բելոտիին դիտարկում է որպես Զլատան Իբրահիմովիչի փոխարինողի։
Ընթացիկ մրցաշրջանում «Տորինոյի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Բելոտին մասնակցել է 21 հանդիպման, որից 20-ը՝ Ա սերիայի շրջանակում և դարձել է 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։
Իր հերթին, «Տորինոն» Ա սերիայի այս առաջնությունում 21 հանդիպումներից հետո վաստակել է 16 միավոր և գտնվում է 17-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Անդրեա Բելոտի, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Տորինո