Միլանը վերականգնվում է Յուվենտուսից կրած պարտությունից հետո🎥
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։
Միլանյան ակումբն այնքան էլ լուրջ դիմադրության չհանդիպեց և արդեն առաջին խաղակեսում գրեթե լուծեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը՝ երկու անգամ գրավելով թուրինյան ակումբի դարպասը։
Խաղի հաշիվը բացվեց 25-րդ րոպեին․ գոլն իր ակտիվում գրանցեց միլանյան ամուբի հարձակվող Ռաֆայել Լեուան։ 10 րոպե անց «ռոսոներիները» ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք, որն էլ հստակորեն իրացրեց կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։
Երկրորդ խաղակեսում «Միլանը» հիմնականում հանգիստ տեսք ուներ, իսկ «Տորինոն» փորձեց ակտիվանալ և որոշ վտանգավոր պահեր ստեղծեց Ջանլուիջի Դոնարումայի դարպասի մոտ, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշիվն այլևս չփոխվեց։
Այսպիսով, «Միլանը» հաղթեց 2։0 հաշվով և ամրապնդվում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։ «Ռոսոներիները» վաստակեցին 40 միավոր և մոտակա հետապնդող «Ինտերին» այժմ գերազանցում են 4 միավորով։ Միլանյան մյուս ակումբը 17-րդ տուրի իր հանդիպումը կանցկանցի հունվարի 10-ին՝ հյուրընկալվելիս մրցելով «Ռոմայի» դեմ։ «Տորինոն» էլ 12 միավորով 19-րդն է։
# Ա Սերիա, Միլան, Ռաֆայել Լեաու, Տորինո, Ֆրանկ Կեսիե