Միլանը կրկնել է Ինտերի` 1949/50 և 50/51 մրցաշրջաններում գրանցած ռեկորդը
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածում միլանյան ակումբը կայացած 17 խաղերից 16-ում նվազագույնը խփել է 2+ գոլ՝ կրկնելով «Ինտերի»` 1949/50 և 50/51 մրցաշրջանի ռեկորդային ցուցանիշը։ Միայն միլանյան երկու ակումբներն են առաջնության առաջին հատվածի 16 հանդիպման շրջանակում դարձել 2+ գոլի հեղինակ։
«Միլանը» կայացած 17 հանդիպումներից միայն «Յուվենտուսի» դեմ խաղում է խփել ընդամենը 1 գոլ։ Այդ խաղում «ռոսոներիները» պարտվեցին 1։3 հաշվով։ Ընդհանրապես, Ստեֆանո Պիոլիի սաները, կայացած 17 խաղում, դարձել են արդեն 37 գոլի հեղինակ։
# Ա-սերիա, Ինտեր, Միլան, Տորինո