Մի շարք ֆուտբոլիստներ հրավիրվել են Գերմանիայի հավաքական` մասնակցելու Եվրո-2024-ն
Հայտնի են առաջին ֆուտբոլիստները, որոնք ընդգրկվելու են Գերմանիայի հավաքականի` Եվրո-2024-ի հայտացուցակում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «բունդեսմանշաֆթի» հայտացուցակում, միանշանակ, լինելու են պաշտպաններ Նիկո Շլոտերբեկը («Բորուսիա Դորտմունդ»), Ջոնաթան Տահը («Բայեր Լևերկուզեն»), Ռոբին Կոխը («Այնտրախտ»), «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը, մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը։
Ռոմանոն հաստատում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մաթս Հումելսը չի հրավիրվելու Գերմանիայի հավաքական։
Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգն էլ հայտնում է, որ Գերմանիայի հավաքական է հրավիրվել նաև «Շտուտգարտի» կենտրոնական հարձակվող Դենիս Ունդավը։
Նշենք, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Եվրո-2024-ի հայտացուցակը հրապարակելու է մայիսի 15-ին։
Հիշեցնենք, որ Գերմանիան կայանալիք Եվրոպայի առաջնության տանտերն է։ «Բունդեսմանշաֆթը» A խմբում մրցելու է Շոտլանդիայի, Շվեյցարիայի ու Հունգարիայի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պավլովիչ, Գերմանիայի հավաքական, Դենիս Ունդավ, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Մաթս Հումելս, Մանուել Նոյեր, Նիկո Շլոտերբեկ, Ջոնաթան Տահ, Ռոբին Կոխ