Մի շարք գրանդ ակումբներ բանակցություններ են վարել Դիբալայի գործակալի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է թուրինյան ակումբից։
Իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` «Ինտերը», «Ատլետիկո Մադրիդը», ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» արդեն բանակցություններ են արգենտինացի հարձակվողի գործակալի հետ։
Հաղորդվում է, որ այդ ակումբները պատրաստ են պայմանագիր կնքել Պաուլո Դիբալայի հետ։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 29 հանդիպում` դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ինտեր, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա, ՊՍԺ, տրանսֆերներ