Մի շարք բրազիլացի ֆուտբոլիստներ, հնարավոր է, ստանան Իտալիայի քաղաքացիություն
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան նշել է, որ ֆեդերացիան հետաքրքված է մի շարք բրազիլացի ֆուտբոլիստների` Իտալիայի քաղաքացիություն տրամադրելու և նրանց հավաքական հրավիրելու գաղափարով.
«Ֆեդերացիան հետաքրքրված է և հետևում է այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնք կարող են հրավեր ստանալ հավաքականի կողմից։
Մենք աշխատում եմ երեք դիրքի ամրապնդման ուղղությամբ, և այդ գործընթացն ընթացքի մեջ է։
Ամեն դեպքում, մարզիչն է որոշում` ում հրավիրի հավաքական, ում` ոչ. մենք միայն լուծում ենք թղթաբանական խնդիրները»,- նշել է Գրավինան, ում խոսքերը մեջբերում է TMW-ն։
Աղբյուրի փոխանցմամբ` հնարավոր է` Իտալիայի քաղաքացիություն ստանան Լուիս Ֆելիպեն («Լացիո», կենտրոնական պաշտպան), Ռոջեր Իբանյեսը («Ռոմա», կենտրոնական պաշտպան) և «Կալյարիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ժոաո Պեդրոն։
Հավելենք, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է վերոնշյալ ֆուտբոլիստներին հրավիրել հավաքական` մասնակցելու 2022 թ. մարտին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաբրիելե Գրավինա, Ժոաո Պեդրո, իտալիայի հավաքական, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Լացիո, Լուիս Ֆելիպե, Կալյարի, Ռոմա, Ռոջեր Իբանյես