Մեքսիկայի կիսապաշտպանն ԱԱ-ների պատմության մեջ վերջին 52 տարվա լավագույն ցուցանիշն է գրանցել
ԱԱ-2022-ի C խմբի 3-րդ տուրում Մեքսիկայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Սաության Արաբիային։
Հանդիպման հերոսներից մեկը դարձավ «ացտեկների» կիսապաշտպան Լուիս Չավեսը։
Ինչպես տեղեկացնում է Opta Sports-ը, 26-ամյա կիսապաշտպանն արաբների դեմ խաղում, գտնվելով մրցակցի տուգանային հրապարակից դուրս, կատարել է 9 հարված, ինչը վերջին 52 տարվա ընթացքում աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։
Վերջինը, ով Չավեսից ավելի շատ է հարվածել մրցակցի տուգանային հրապարակից դուրս, եղել է Չեխոսլովակիայի հավաքականի ֆուտբոլիստ Յոզեֆ Ադամեցը, ով Մունդիալ-1970-ի խմբային փուլի 3-րդ տուրում Անգլիայի դեմ կայացած խաղում (0:1) կատարել էր 11 հարված։
Հավելենք, որ Չավեսը Սաուդյան Արաբիայի դեմ խաղում տուգանայինի իրացումից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Լուիս Չավես, Մեքսիկայի հավաքական, Մունդիալ-1970, Մունդիալ-2022, Յոզեֆ Ադամեց, Չեխոսլովակիայի հավաքական, Սաուդյան Արաբիայի հավաքական, Քաթար-2022