Մերոնք դրսում. Հայ ֆուտբոլիստների ակումբների եվրագավաթային հաջորդ մրցակիցները 📸
Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների ակումբներ շարունակում են եվրագավաթային պայքարը։
Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի լեհական «Լեխի» դեմ։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին Պոզնանում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 12-ին Բելգրադում։
«Ցրվենա Զվեզդայում» հանդես է գալիս Նաիր Թիկնիզյանը։
Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակում է նաև հունգարական «Ֆերենցվարոշը», որը պայքարից դուրս թողեց Հայաստանի չեմպիոն «Նոային»։
Հունգարիայի չեմպիոնը որակավորման երրորդ փուլում կհանդիպի բուլղարական «Լյուդոգորեցին»։
Կողմերն առաջին հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 6-ին Ռազգրադում, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 12-ին Բուդապեշտում։
«Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Էդգար Սևիկյանը։
«Լյուդոգորեցը» մարզում է «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։
Տիգրան Բարսեղյանի «Սլովանը» նույնպես ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի որակավորման երրորդ փուլում է և կմրցի Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» դեմ։
Կողմերը օգոստոսի 6-ին կմրցեն Ալմաթիում, իսկ օգոստոսի 12-ին` Բրատիսլավայում։
Վարշավայի «Լեգիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի Լառնակայի ԱԵԿ-ի (Կիպրոս) դեմ։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Կիպրոսում, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 14-ին Լեհաստանի մայարաքաղաքում։
«Լեգիայում» խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Տիրասպոլի «Շերիֆն» էլ Եվրոպա լիգայից դուրս մնալուց հետո նահանջեց Կոնֆերենցիաների լիգա, որի որակավորկան երրորդ փուլում կփորձի հաղթահարել բելգիական «Անդերլեխտի» արգելքը։
Առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Բելգիայում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Մոլդովայում։
«Շերիֆում» խաղում է Արթուր Սերոբյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արթուր Սերոբյան, Եվրոպա-լիգա, Էրիկ Սևիկյան, Լեգիա, Լյուդոգորեց, Կոնֆերենցիաների լիգա, Նաիր Տիկնիզյան, Շերիֆ, Չեմպիոնների-լիգա, Ռուի Մոտա, Սլովան, Վահան Բիչախչյան, Տիգրան-Բարսեղյան, Ցրվենա Զվեզդա, ՖԵրենցվարոշ