Մեսսին Սուպեր գավաթի մեկնարկային կազմում կլինի․ նա որոշեց խաղալ (Ադրիա Ալբեթս)
Այսօր տեղի կունենա Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակիչը, որում գավաթակրին կորոշեն «Բարսելոնան» և Բիլբաոյի «Ատլետիկը»։
Ինչպես հաղորդում է լրագրող Ադրիա Ալբեթսն իր թվիթերյան էջում, կատալոնացիների առաջատար Լեո Մեսսին որոշել է խաղալ, և եթե արտասովոր ոչինչ չպատահի, նա կհայտնվի մեկնարկային կազմում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Մեսսին վնասել է կոնքը, և նրա մասնակցությանը Սուպեր գավաթի եզրափակիչ խաղին, հարցականի տակ է։
Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին Վալենսիա քաղաքի «Էստադիո-դե-լա-Կարտուխա» մարզադաշտում։
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Էստադիո դե-լա-Կարտուխա, Իսպանիայի սուպերգավաթ