Մեսսին ու Նեյմարը Մարսելի դեմ հանդիպմանը խաղալու են «10» և «11» համարներով📸
Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն «Վելոդրոմ» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի «Մարսելի» դեմ։
Փարիզյան ակումբի առաջատարներ Լեո Մեսսին ու Նեյնարն այս հանդիպման համար փոխել են իրենց խաղահամարները։
Նրանք այս խաղում դաշտ դուրս կգան համապատասխանաբար «10» և «11» համարներով։
Նշենք, որ այդ խաղահամարներով նրանք հանդես են եկել «Բարսելոնային» հանդես գալու տարիներին։
Սովորաբար Մեսսին և Նեյմարը «Պարի Սեն-Ժերմենում» կրում են համապատասխանաբար «30» և «10» համարները։
Հավելենք, որ «Մարսել» – ՊՍԺ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:10-ին։
Կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

