Մեսսին կրկին առաջ է տանում Արգենտինայի հավաքականին🎥
Հոկտեմբերի 9-ին՝ վաղ առավոտյան, մեկնարկեց 2022 թվակաին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի ԿՈՆՄԵԲՈԼ-ի՝ Լատինական Ամերիկայի շրջափուլը, որի 1-ին տուրի շրջանակում կայացել է 3 հանդիպում։
Նախ Արգենտինայի հավաքականը Բունեոս Այրեսում՝ «Բոնբոներա» մարզադաշտում 1։0 հաշվով դժվար հաղթանակ է տարել Էկվադորի նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը 13-րդ րոպեին խփել է «ալբիսելեստեի» առաջատար Լեո Մեսսին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Ուրուգվայի հավաքականն էլ ավելի դժվար քննություն է հանձնել Չիլիի ընտրանու դեմ խաղում։ Օսկար Տաբարեսի սաները հաղթել 2։1 հաշվով՝ հաղթական գնդակը խփելով միայն 90+3-րդ րոպեին։
Ուրուգվայցիներին 39-րդ րոպեին առաջ մղել Լուիս Սուարեսը, իսկ 54-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը հավասարեցրել է Ալեքսիս Սանչեսը, 90+3-րդ րոպեին էլ ընդամենը 6 րոպե առաջ փոխարինման դուրս եկած Մաքսի Գոմեսը խփել է հաղթական գնդակը՝ իր հավաքականին պարգևելով դժվար հաղթանակ։
Կայացել է ևս մեկ խաղ, որի շրջանակում Պարագվայն ու Պերուն կիսել են միավորը՝ 2։2։
Հոկտեմբերի 10-ի ուշ գիշերը կկայանան նաև Կոլումբիա – Վենեսուելա և Բրազիլիա – Բոլիվիա հանդիպումները։
# ԱԱ-2022, Ալեքսիս-Սանչես, Արգենտինայի հավաքական, Էկվադորի հավաքական, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, ԿՈՆՄԵԲՈԼ, Մաքսի Գոմես, Ուրուգվայի հավաքական, Չիլիի հավաքական