Մեսսի. «Վան Գալը թոզ է փչում բոլորի աչքին, թե լավ ֆուտբոլ է խաղում»
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Նիդեռլանդներին` դուրս գալով կիսաեզրափակիչ։
Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լեո Մեսսին քննադատել է «նարնջագույնների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալին.
«Շատ մանրամասներ հասկանում ես հենց դաշտում։
Վստահաբար ասում եմ` Վան Գալը թոզ է փչում բոլորի աչքին, թե լավ ֆուտբոլ է խաղում, այնուբետև սկսում է խաղալ միայն բարձրահասակ ֆուտբոլիստների միջոցով»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Լուի Վան Գալ, Հոլանդիայի հավաքական, Մունդիալ-2022, Քաթար-2022