Մեսիի անհավանական բենեֆիսը! Արգենտինան ջախջախեց Բոլիվիային 🎥

Մեսիի անհավանական բենեֆիսը! Արգենտինան ջախջախեց Բոլիվիային 🎥

16/10/2024 - 09:45

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 10-րդ տուրում Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում մրցեց Բոլոիվիայի թիմի դեմ։

«Ալբիսելեստեն» հիասքանչ հանդիպում անցկացրեց և մրցակցի դարպասը 6 անպատսխան գնդակ ուղարկեց։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը դարձավ հեթ-տիկի և երկու ասիստի հեղինակ։

Արգենտինացիներից մեկական գոլ էլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Խուլիան Ալվարեսն ու Տիագո Ալմադան։

Նշենք, որ Մեսին այդ գոտու որակավորման փուլում խփած գոլերի քանակը հասրցեց 6-ի և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։

Արգենտինայի հավաքականը 22 միավորով ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի առաջատարն է, Բոլիվիան ունի 12 միավոր և 7-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023