Մեկնարկել է Հայաստանի հավաքականի նախապատրաստական հավաքը ?
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական մարզահավաքը։
Ինչպես տեղեկացնում ՀՖՖ պաշտոնական կայքը, օրվա երկրորդ կեսին հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, որն ավելի շատ կրել է վերականգնողական բնույթ։
Մարզմանը բացակայել են Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Արարատ Մոնրոն և Ռումյան Հովսեփյանը, ովքեր հավաքականին կմիանան արդեն այսօր, իսկ Կամո Հովհաննիսյանը մարզվել է անհատական ծրագրով։
# Արարատ Մոնրո, Կամո-Հովհաննիսյան, Հայաստանի-հավաքական, Ռումյան Հովսեփյան, Սարգիս-Ադամյան, Վարազդատ Հարոյան, Տիգրան-Բարսեղյան