Մեծ խաղերի վարպետը. Ռոդրիգոյի դուբլը հաղթանակ պարգևեց Ռեալին Չելսիի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։
Պատասխան հանդիպման առաջին կեսում «ազնվականներն» ունեին որոշակի խաղային առավելություն և նախքան ընդմիջում ունեին հաշիվը բացելու երկու հիանալի պահ, սակայն Նգոլո Կանտեն ու Մարկ Մուկուրելիան վրիպեցին բավական նպաստավոր դիրքերից։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում Կառլո Անչելոտիի թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց Կեպա Արիսաբալագայի դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Ռոդրիգոն` դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, «Ռեալ Մադրիդն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:0 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կառլո Անչելոտի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես