Մբապեի բենեֆիսը! Ֆրանսիան հաղթեց Գերմանիային` Ազգերի լիգայում գրավելով երրորդ տեղը 🎥
Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տեղի խաղում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Գերմանիայի թիմի դեմ։
«Եռագույնները» Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի գոլի ու ասիստի շնորհիվ հաղթեց 2:0 հաշվով։
Դիդիե Դեշամի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփեց Մայքլ Օլիսեն։
Նշենք, որ Մբանե Ֆրանսիայի հավաքականում խփած գոլերի քանակը հասցրեց 50-ի։ Այդ ցուցանիշով ռեկորդակիրը Օլիվիե Ժիրուն է, որն աչքի է ընկել 57 անգամ։ Թիերի Անրիի ակտիվում 51 գնդակ կա։
Այսպիսով, ֆրանսիացիներն Ազգերի լիգայում զբաղեցրին երրորդ տեղը։ Մրցաշարի եզրափակիչում հունիսի 8-ին կմրցեն Իսպանիայի ու Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից