Մարսելը ջախջախեց Ստրասբուրին` նվաճելով ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին` 38-րդ տուրում «Մարսելը» «Վելոդրոմ» մարզադաշտում մրցեց «Ստրասբուրի» դեմ։
Հանդիպման մեծ մասում պրովանսյան ակումբն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային առավելություն ու մրցակցի դարպասն ուղարկեց չորս անպատասխան գնդակ։
Խորխե Սամպաոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժերսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Չենգիզ Ունդերն ու Սեդրիկ Բակամբուն։
Այս հաղթանակից հետո «Մարսելը» վաստակեց 71 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Մոնակոյին» ու նվաճեց Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի ուղեգիր։
«Մոնակոն», որը վերջին տուրում «Լանսի» դեմ խաղում (2:2) հաղթանակը ձեռքից բաց թողեց 90+5-րդ րոպեին, նահանջեց 3-րդ հորիզոնական ու Չեմպիոնների լիգայում պայքարը կսկսի որակավորման երրորդ փուլից։
«Ստրասբուրը», 63 միավորով, առջանությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2022/23 մրցաշրջան, Ժերսոն, Խորխե Սամպաոլի, Մոնակո, Չեմպիոնների-լիգա, Չենգիզ Ունդեր, Սեդրիկ Բակամբու, Ստրասբուրգ, Օլիմպիկ Մարսել