Սիթիի ապագա նորեկի տպավորիչ անցումն ու գոլը🎥
Լիգա Կարիոկայի (խմբ․՝ Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնությունը) 9-րդ տուրի շրջանակում «Ֆլումինենսեն» լեգենդար «Մարականա» մարզադաշտում, ապրիլի 11-ին կայացած խաղում, 3։1 հաշվով հաղթել է «Նովա-Իգուասու» ակումբին։
52-րդ րոպեին «Ֆլումինենսեի» կազմից հանդիպման հաշիվը բացեց 17-ամյա վինգեր Կայկին, ով հարձակման աջ եզրում շրջանցեց մրցակցի 4 պաշտպանների, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և դարձավ գոլի հեղինակ՝ ցուցադրելով անհավանական տեխնիկա։
Կայիկին Լիգա Կարիոկայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում և խփեց արդեն իր 2-րդ գոլը։
Հավելենք, որ «Ֆլումինենսեն» այս հաղթանակից հետո վաստակեց 16 միավոր և, անցկացրած 9 խաղից հետո, 12 թիմերի միջև պայքարում, զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Վոլտա-Ռեդոնային» զիջելով 4 միավոր։
Հիշեցնենք` արդեն հայտնի, որ Կայկին կարիերան շարունաելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Պատանի ֆուտբոլիստը մանկունյական ակումբի շարքերը կհամալրի 2022 թվականի ամռանը՝ «քաղաքաբնակների» հետ կնքելով 5 տարվա պայմանագիր, իսկ Կայկիի ներկայիս ակումբը խաղացողի տրանսֆերի դիմաց կստանա 10 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա Կարիոկա, Կայկի, Մանչեսթեր-Սիթի, Մարականա, Նովա Իգուասու, Վոլդա-Ռեդոնա, տրանսֆերներ, Ֆլումինենսե