Մանչինի. «Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահն է»
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մասին.
«Նա հիանալի հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2:0)։ Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահն է։
Չնայած ՊՍԺ-ն ևս մեկ թոփ դարպասապահ ունի, չեմ կարծում, որ Ջանլուիջին երկար կմնա պահեստայինների նստարանին»,- «սկուադրա աձուրայի» գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ վերոնշյալ խաղում Դոնարուման իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայի շրջանակում` նշելով նորամուտը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# իտալիայի հավաքական, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա, Ռոբերտո Մանչինի