Կևին դե Բրոյնեի գեղեցկագույն «կրակոցը» Բորուսիայի դարպասը🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով առավելության հասավ «Բորուսիա Մյունխենգլադբախի» նկատմամբ։
Պեպ Գվարդիոլայի սաներն ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 4։0 հաշվով և պայքարը կշարունակեն մրցաշարի 1/4 եզրափակչում։
Պատասխան հանդիպման 12-րդ րոպեին «Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն ձախ ոտքի գեղեցկագույն հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ առաջ մղելով «քաղաքաբնակներին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա